«Չելսիի» կիսապաշտպան Ռուբեն Լոֆտուս-Չիկը վարձավճարով տեղափոխվեց «Ֆուլհեմ»։ Անգլիացի ֆուտբոլիստը «Ֆուլհեմում» հանդես կգա մինչև այս մրցաշրջանի ավարտը։

Հիշեցնենք, որ Լոֆտուս-Չիկը համարվում է «Չելսիի» ակադեմիայի սան։ «Չելսիի» առաջին թիմում Լոֆտուս-Չիկը հանդես է գալիս 2014թ․-ից։

Անցած մրցաշրջանում Լոֆտուս-Չիկը մասնակցել է 7 հանդիպման և կատարել է 1 արդյունավետ փոխանցում։

Մեկնարկային 4 տուրից հետո «Ֆուլհեմը» զբաղեցնում է ԱՊԼ մրցաշարային աղյուսակի վերջին՝ 20-րդ հորիզոնականը։

Facebook Comments