Ֆրանսիացի հարձակվող Օլիվյե Ժիրուն կարող է ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում լքել «Չելսին», այս մասին հայտնում է «Goal»-ը։

Աղբյուրի համաձայն՝ ֆուտբոլիստը մտադիր է լքել լոնդոնյան ակումբը, եթե չկարողանա մեկնարկային կազմում իր տեղը ապահովել։ Ժիրուն նաև առաջ էր մտածում ակումբը լքելու մասին, բայց վերջին պահին պայմանագիրը մեկ տարով երկարաձգեց։

Ժիրուն տեղափոխվել է «Չելսի» 2018թ․-ին՝ «Արսենալից»։ Տրանսֆերը կազմել է 17 մլն եվրո։

Այս մրցաշրջանում Ժիրուն մասնակցել է ընդհամենը մեկ հանդիպման՝ փոխարինման մտնելով։

Կայացած 4 տուրից հետո «Չելսին» հավաքել է 7 միավոր և զբաղեցնում է ԱՊԼ մրցաշարային աղյուսակի 7-րդ հորիզոնականը։

Facebook Comments