Իտալիայի հավաքականի գլխավոր մարզիչ Ռոբերտո Մանչինին սահմանել է ազգային թիմի նոր ռեկորդ։ Նա խաղթել է ազգային հավաքականի հանդիպումների 68%-ը, դա լավագույն ցուցանիշն է այն մարզիչների շրջանում, որոնք Իտալիայի թիմը ղեկավարել են ավելի քան 20 խաղ:

Իտալացիների ջախջախիչ հաղթանակը Մոլդովայի հավաքականի նկատմամբ ընկերական խաղում (6: 0) Մանչինիի համար դարձել է 15-րդը 22 խաղում: Եվս հինգ հանդիպում ավարտվել է ոչ ոքի, երկուսը՝պարտությամբ։

Ռոբերտո Մանչինին Իտալիայի հավաքականը գլխավորել է 2018 թվականին, այն բանից հետո, երբ Իտալիայի հավաքականը չկարողացավ մասնակցել Ռուսաստանում կայանալիք Աշխարհի առաջնությանը, իսկ նրա նախկին գլխավոր մարզիչ Ջան Պյերո Վենտուրան հեռացվեց։ Մանչինին Իտալիայի հավաքականին դուրս է բերել Եվրոպայի առաջնություն, որը 2020-ից տեղափոխվել է 2021թ. կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով:

Facebook Comments