Թուրինի «Յուվենտուսի» նախկին գլխավոր մարզիչ Մաուրիցիո Սարրին կարող է այլ իտալական ակումբ գլխավորել։

«Football Italia»-ի համաձայն՝ 61-ամյա մասնագետին ուզում է իր թիմ հրավիրել «Ֆիորենտինան»: Ակումբի ղեկավարությունը դժգոհ Է Ջուզեպե Յակինիի աշխատանքից, որի ղեկավարությամբ թիմը երկու պարտություն է կրել Ա Սերիայի մեկնարկային երեք տուրերում:

Հիշեցնենք, որ Սարրին «Յուվենտուսի» գլխավոր մարզիչի պաշտոնից հեռացվել էր 2020 թվականի օգոստոսի 8-ին։ Այժմ Սարրին պայմանագիրն է խզում «Յուվենտուսի» հետ։

Այս պահին «Ֆիորենտինան» Իտալիայի առաջնության մրցաշարային աղյուսակում զբաղեցնում է 13-րդ տեղը:

Facebook Comments