«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Պոլ Պոգբան մեկնաբանել է «Ռեալ Մադրիդ» տեղափոխվելու մասին լուրերը:

«Մենք բոլորս լսել ենք այդ լուրերի մասին։ Ի՞նչ կարող եմ պատասխանել։ Ցանկացած ֆուտբոլիստ կցանկանար խաղալ «Ռեալում»։ Ինձ համար դա երազանք է, այնպես որ, ինչու չէ, մի օր դա կարող է տեղի ունենալ։ Այժմ հանդես եմ գալիս «Մանչեսթեր Յունայթեդում» և ինձ դուր է գալիս իմ ակումբը։ Ես ցանկանում եմ անել այն ամենը, ինչ կարող եմ, որպեսզի ակումբն այնտեղ վերադառնա, որտեղ արժանի է լինել։ Ես մտադիր եմ 100% իմ ուժերով մարզվել, ինչպես և իմ թիմակիցները», — Պոգբայի խոսքը մեջբերում է «Get French Football News»-ը։

Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Ռեալ Մադրիդը» հրաժարվել է ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ Պոգբային ձեռք բերելու մտքից: Հաղորդվում էր, որ «Ռեալն» ու Զիդանը մեծ հույսեր են կապում երիտասարդ կիսապաշտպան Ֆեդերիկո Վալվերդեի հետ։

Facebook Comments