Գերմանացի դարպասապահ Մարկ-Անդրե Տեր Շտեգենը մոտ է «Բարսելոնայի» հետ նոր պայմանագիր կնքելու համար,- այս մասին հայտնում է «Mundo Deportivo»-ն։

Աղբյուրի համաձայն՝ 28-ամյա դարպասապահը համաձայնության է հասել «Բարսելոնայի» հետ նոր պայմանագիր կնքելու հարցում։ Տեր Շտեգենի պայմանագիրը նախատեսված է մինչև 2025թ․-ը։

Տեր Շտեգենը կատալոնական ակումբի գույներն է պաշտպանում 2014թ․-ից։ «Բարսելոնան» գնել է Տեր Շտեգենին «Բորուսիա Մյունխենգլադբախից»՝ 12 մլն եվրոյի դիմաց։

Facebook Comments