«Միլանի» և «Յուվենտուսի» նախկին գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրին կարող է կարիերան շարունակել «Ռոմայում»։

53-ամյա իտալացի մարզիչը հանդիպում է ունեցել «Ռոմայի» ղեկավարության հետ։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Ալեգրին «Յուվենտուսի» հետ 5 անգամ հաղթել էր Սկուդետտոն և ակումբից հեռացել է 2019թ․-ի ամռանը։

Չի բացառվում, որ Պաուլո Ֆոնսեկան կարող է հեռացվել զբաղեցրած պաշտոնից։ Ալեգրիից բացի «Ռոման» դիտարկում է նաև Ռալֆ Ռանգնիկի թեկնածությունը։

Այս պահին «Ռոման» Ա Սերիայի մրցաշարային աղյուսակում 10-րդ հորիզոնականում է գտնվում(4մ․):

Facebook Comments