«Էվերտոնի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին ճանաչվել է Անգլիայի Պրեմիեր լիգայի սեպտեմբեր ամսվա լավագույն մարզիչ, հաղորդում է Անգլիայի Պրեմիեր լիգայի պաշտոնական կայքը:

Քվեարկության արդյունքում իտալացի գլխավոր մարզիչը շրջանցել է Յուրգեն Կլոպին («Լիվերպուլ»), Բրենդան Ռոջերսին («Լեսթեր Սիթի») և Դին Սմիթին («Աստոն Վիլլա»): Կառլոյի համար Սա Անգլիայի առաջնությունում ամսվա 5-րդ մրցանակն է և առաջին մրցանակն է 2011-ի ապրիլից: Նախորդ չորս մրցանակները նա ստացել է «Չելսիում» աշխատելու տարիներին։

Սեպտեմբերին «Էվերտոնը» երեք հաղթանակ էր տարել երեք խաղում՝ հաղթելով «Տոտենհեմին» (1: 0), «Վեստ Բրոմվիչին»(5:2) և «Քրիստալ Պելեսին» (2:1): Կառլո Անչելոտիի տղաներն այժմ զբաղեցնում են առաջին տեղը Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակում։

Facebook Comments