Բոսնիացի հարձակվող Էդին Ջեկոն «Ռոմայի» ղեկավարության հետ բանակցում է պայմանագիրը երկարաձգելու շուրջ: Այս մասին հայտնում է լրագրող Նիկոլո Սկիրան։

Աղբյուրի տվյալներով՝ հռոմեական ակումբը 34-ամյա ռմբարկուին առաջարկել է նոր աշխատանքային պայմանագիր կնքել, որը նախատեսված կլինի մինչև 2023 թվականի ամառը: Կողմերի միջեւ գործող պայմանագիրը լրանում է 2022թ․-ին։

Ավելի վաղ ԶԼՄ-ները հայտնել էին Ջեկոյի հնարավոր տեղափոխության մասին Թուրինի «Յուվենտուս», սակայն գործարքը չի կայացել:

Իտալական Ա Սերիայի ընթացիկ խաղարկությունում բոսնիացին երկու հանդիպում է անցկացրել՝ աչքի չընկնելով գոլերով։

Facebook Comments