«Միլանի» պաշտպան Տեո Էրնանդեսն անդրադարձել է ընթացիկ մրցաշրջանում թիմի ելույթներին և առաջիկա ծրագրերին:

«Երբ հայտնի դարձավ, որ Պիոլին կարող է հեռանալ թիմից, ես չէի հասկանում, թե ինչու, չէ որ նրա մոտ ամեն ինչ լավ էր։ Բարեբախտաբար, նա մնաց, քանի որ նա հիանալի մարզիչ է:

Մենք մեզ շատ ավելի ուժեղ ենք զգում, հաճելի է խաղալ «Միլանում»։ Կարծում եմ այս անգամ մենք կկարողանանք հայտնվել Չեմպիոնների լիգայում։ Եթե մենք դա անենք, ես պարտավորվում եմ ներկել մազերը կարմիր և սև գույներով։

Ես ուզում եմ երկար մնալ այստեղ։ Ես երջանիկ եմ, ինձ զգում եմ ինչպես տանը, և հենց սկզբից գիտեի, որ «Միլանն» իմ լավագույն ընտրությունն է», — ասել Է Տեոն «La Gazzetta dello Sport»-ի հետ հարցազրույցում։

Նշենք, որ այժմ «Միլանը» վաստակել է 9 միավոր և 1-2—րդ տեղերն է կիսում «Ատալանտայի» հետ։

Facebook Comments