Այսօր կայացավ Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսի և թիմի ավագ Հենրիխ Մխիթարյանի նախախաղային մամուլի ասուլիսը։

Վաղը Հայաստանի հավաքականը ազգերի լիգայի շրջանակում կմրցի Վրաստանի հավաքականի հետ։ Հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով՝ ժամը 20:00-ին։

Հաշվի առնելով պատերազմական իրավիճակը հանդիպումը Հայաստանից տեղափոխվել է Լեհաստան։

Ազգերի լիգայում Հայաստանի հավաքականը առաջին տուրում պարտվեց Մակեդոնիայի հավաքականին(2:1), իսկ երկրորդ տուրում հաղթեց Էստոնիայի հավաքականին(2:0)

Facebook Comments