Հայտնի են դարձել «Չելսիի» նորեկ Էդուարդ Մենդիի վերականգնման ժամկետները:

Ավելի վաղ դարպասապահը աջ ազդրի վնասվածք էր ստացել Սենեգալի հավաքականի կազմում։

«The Athletic»-ը հայտնում է, որ անգլիական ակումբի բժշկական շտաբը գնահատել է վնասվածքի լրջությունը և ենթադրել, որ ֆուտբոլիստը բաց կթողնի մինչև երկու շաբաթ:

«Չելսին» Մենդիի տրանսֆերի մասին հայտարարել Է սեպտեմբերի 24-ին։ Էդուարը «Չելսիում» նորամուտը նշել է սեպտեմբերի 29-ին «Տոտենհեմի» հետ Անգլիայի լիգայի գավաթի խաղում:

Facebook Comments