«Պարի Սեն Ժերմենը» մտադիր է «Յուվենտուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուին ձեռք բերել 2021 թվականի ամռանը, հաղորդում է «Calciomercato»-ն:

Աղբյուրի համաձայն՝ թուրինյան ակումբը ֆինանսական դժվարություններ ունի, «ՊՍԺ»-ն ցանկանում է օգտվել այդ հանգամանքից և Կրիշտիանու Ռոնալդուին առաջարկել տեղափոխվել Ֆրանսիա: Չնայած փարիզցիների հետաքրքրությանը՝ պորտուգալացին մտադիր է ավարտել պայմանագիրը։ Ռոնալդուի պայմանագիրը «Յուվենտուսի» հետ նախատեսված է մինչև 2022 թվականը։ Հարձակվողի աշխատավարձը տարեկան 31 միլիոն եվրո է։

Ռոնալդուն 2018թ․-ի ամռանը «Ռեալ Մադրիդից» է տեղափոխվել «Յուվենտուս»: Անցած մրցաշրջանում 35-ամյա հարձակվողը մասնակցել է Իտալիայի առաջնության 33 հանդիպման որոնցում դարձել է 31 գոլի հեղինակ, կատարել է 5 արդյունավետ փոխանցում։

Facebook Comments