Ազգերի լիգայի C խմբի 3-րդ տուրը տեղի ունեցավ։ Հայաստանի հավաքականը մրցեցին Վրաստանի հետ։ Ցավոք չկարողացանք հասնել հաղթանակի, բայց պարտվելիս կարողացանք փրկել խաղը։ Հանդիպումը ավարտվեց խաղաղությամբ՝ 2:2:

Առաջին խաղակեսում շատ արագ Հայաստանի հավաքականը հաշիվը բացեց։ Տիգրան Բարսեղյանի ձախ եզրում կատարած անցումից հետո հանդիպման հաշիվը բացեց Խորեն Բայրամյանը։ Այնուհետև պահեր ունեցանք, բայց չկարողացանք վերածել գոլի։ Մինչդեռ Վրաստանի հավաքականը մի քանի վտանգավոր պահեր ստեղծեց և ի ուրախություն մեզ չկարողացավ այն վերածել գոլի։

Երկրորդ խաղակեսը մեր համար վատ դասավորվեց նախ Վարազդատ Հարոյանը ստացավ դեղին քարտ և հաջորդ հանդիպումը բաց կթողնի։ Այնուհետև Վրաստանը նախ հաշիվը հավասարեցրեց, այնուհետև օգտվեց մեր թերացումներից խփեց նաև երկրորդ գոլը։ Խաղավարտին մոտ Հայաստանի հավաքականը առաջ նետվեց և փորձեց փրկել հանդիպումը, որը պսակցեց հաջողությամբ։ Վրացի ֆուտբոլիստը իր տուգանային հրապարակում ձեռքով խաղաց և մրցավարը նշանակեց 11մ․ հարված, որը անվրեպ իրացրեց Հենրիխ Մխիթարյանը։ Հայաստանի հավաքականը վաստակեց մեկ միավոր։

Զուգահեռաբար ընթացող մյուս խաղում Էստոնիայի հավաքականը մրցեց Հյս․ Մակեդոնիայի հետ։ Էստոնիան անակնկալ էր փորձում մատուցել և հաղթում էր, բայց խաղավարտին բաց թողեց հաղթանակը և վաստակեց մեկ միավոր։

Այս պահին մրցաշարային աղյուսակը այսպիսի տեսք ունի։

Facebook Comments