«Նապոլիի» հարձակվող Լորենցո Ինսինյեն վերսկսել է մարզումները:

«Sky Sport Italia»-ն հաղորդում է, որ հարձակվողը մտադիր է վերադառնալ խաղադաշտ «Բենևենտոյի» դեմ խաղում, որը տեղի կունենա հոկտեմբերի 25-ին:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի վերջին Ինսինյեն վնասվածք էր ստացել «Ջենոայի» դեմ խաղում։ Հարձակվողը փոխարինվել է առաջին խաղակեսի միջնամասում՝ վնասելով ծնկատակի ջիլը։

«Նապոլիի» կազմում Լորենցո Ինսինյեն անցկացրել է 351 հանդիպում, խփել է 91 գոլ և կատարել 74 գոլային փոխանցում։

Facebook Comments