Լոնդոնի «Արսենալի» նախկին գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը, ով 1996-2018թ․-ին գլխավորել է «Արսենալը», խոսել է 2020/2021 մրցաշրջանում թիմի հեռանկարների մասին:

«Ինձ թվում է, որ «Արսենալում» հիանալի թիմային ոգի կա, թիմը լավ հնարավորություններ ունի իրեն դրսևորելու։ Կարծում եմ, որ դժվար կլինի 56-ից ավելի միավոր հավաքել, այսինքն ավելի շատ, քան նախորդ մրցաշրջանում։

Բայց ես վստահ եմ, որ «Արսենալը» կարող է հայտնվել Թոփ-4-ում, իսկ գուցե ավելի լավ հանդես գալ։ Ինչու՞ ոչ, նրանք կարող են անակնկալ մատուցել, այս տարի լավ տրանսֆերներ արեցին, պաշտպանությունն ամրապնդեցին։

Ամենակարևորն այն է, որ «Արսենալը» պահպանել է անհրաժեշտ խաղացողներին, Օբամեյանգը մնացել է։ Նրանք հաջողության համար բոլոր բաղադրիչներն ունեն և թույլ կողմեր չունեն», — Վենգերի խոսքը մեջբերում Է «Yahoo»-ն։

Facebook Comments