«Բարսելոնայի» նախկին ֆուտբոլիստ Կառլես Պույոլը մեկնաբանել է Լիոնել Մեսսիի շուրջ ստեղծված իրավիճակը։ Պույոլը նաև ասել է, որ իր կարիերայում կցանկանար հանդես գալ Պաուլո Մալդինիի հետ «Միլանում»։

«Չէի ուզենա, որ Մեսսին հեռանալ, բայց սա ֆուտբոլ է։ Ի վերջո նա որոշեց մնալ։ Մեսսին ասել է, որ ինքը ունի մոտիվացիա։ Կարծում եմ, որ նա կմնա «Բարսելոնայում» դեռ երկար տարիներ։ 

Փոփոխություններ կարող են լինել, բայց պետք է շատ բան գնահատել։ Ես հպարտ էի «Բարսելոնայում» խաղալու համար։ Ակումբը միշտ հույսը դնում էր ինձ վրա։ Ես ստացել էի առաջարկներ՝ իտալական և անգլիական ակումբներից։ Ես երբեք չէի թաքցնում, որ ուզում էի խաղալ «Միլանում»՝ Պաուլո Մալդինիի հետ, նա ինձ համար կուռք էր։ Բայց ես ուրախ էի «Բարսելոնայում» մնալու համար», — Պույոլի խոսքերն է մեջբերում «Mundo Deportivo»-ն։
Facebook Comments