Կատալոնական «Բարսելոնան» և Թուրինի «Յուվենտուսը» կարող են ֆուտբոլիստների փոխանակում իրականացնել, այս մասին հաղորդում է «Goal»-ը:

Աղբյուրի համաձայն՝ «կապտանռնագույնները» մտադիր են ազատվել ֆրանսիացի հարձակվող Ուսման Դեմբելեից: Ֆուտբոլիստին իր հերթին պատրաստ է ձեռք բերել «Յուվենտուսը»։ Դիտարկվում է ֆուտբոլիստների փոխանակման տարբերակը, ըստ դրա՝ Դեմբելեն կտեղափոխվի «Յուվենտուս», իսկ Ֆեդերիկո Բերնարդեսկին կտեղափոխվի իսպանական գրանդ ակումբ։

Հիշեցնենք, որ ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ բրազիլացի կիսապաշտպան Արթուրը «Բարսելոնայից» տեղափոխվել էր «Յուվենտուս», իսկ բոսնիացի կիսապաշտպան Միրալեմ Պյանիչը տեղափոխվել է «Բարսելոնա»։

Facebook Comments