Իտալիայի հավաքականի, Թուրինի «Յուվենտուսի» և Լոնդոնի «Չելսիի» նախկին հարձակվող Ջանլուկա Վիալին խոսել է «Ատալանտայի» 32-ամյա արգենտինացի ֆուտբոլիստ Ալեխանդրո Գոմեսի մասին:

«Ալեխանդրո Գոմեսը տարիների ընթացքում դառնում է ավելի լավը, այժմ նա կատարյալ խաղացող է։ Նա հիանալի է, բայց կան այնպիսի խաղացողներ, ինչպիսիք են՝ Մեսսին, Ռոնալդուն, Նեյմարը և Լեւանդովսկին։ Ես «Ոսկե գնդակը» կտայի Գոմեսին, թեև հասկանում եմ, որ դա շատ դժվար է պատկերացնել։

Ինձ շատ է դուր գալիս «Ատալանտան»։ Սա թիմ է, որտեղ ես կցանկանայի խաղալ, քանի որ Գասպերինիի խաղը իդեալական է հարձակվողի համար: Նրանք զվարճանում են, ունեն համարձակ թիմային ոգի։ Դրանք այն բաներն են, որոնք գնահատում են երկրպագուները», — Վիալիի խոսքը մեջբերում է «TyC Sports»-ը։

Հիշեցնենք, որ Ալեխանդրո Գոմեսը 2014թ․-ից է հանդես գալիս «Ատալանտայում»։ Իտալական ակումբում անցկացրել է 239 հանդիպում, որոնցում խփել է 58 գոլ և կատարել 69 արդյունավետ փոխանցում:

Facebook Comments