Թուրինի «Յուվենտուսի» գլխավոր մարզիչ Անդրեա Պիռլոն պատմել է մարզչական աշխատանքի մասին:

«Մարզչական պաշտոնում դուք ավելի շատ սթրես եք ապրում, քանի որ խաղադաշտում ես կարող էի որոշել, թե ինչ եմ անելու գնդակի հետ։ Մարզչական նստարանից կարող եմ կառավարել ֆուտբոլիստներին, բայց յուրաքանչյուրը յուրովի է մեկնաբանում իր դերը։ Մարզիչ լինել ավելի բարդ է։

Երբ ես խաղում էի, ես որոշակի խաղաոճ ունեի, որը թույլ էր տալիս խաղադաշտում որոշակի իրավիճակներում առանցքային խաղացող լինել։ Իսկ հիմա ես պետք է դա անեմ, բայց խաղադաշտից դուրս։

Ամենասկզբում ֆուտբոլիստներին անսովոր էր ինձ մարզիչ տեսնել, բայց ինձ թվում է, որ արդեն մի քանի ժամ անց նրանք հասկացան, թե ով եմ ես հիմա»,- Պիռլոյի խոսքը մեջբերում է ՈՒԵՖԱ-ի մամուլի ծառայությունը։

Հիշեցնենք, որ այս ամռանը Մաուրիցիո Սարրիի հեռանալուց հետո Անդրեա Պիռլոն գլխավորեց «Յուվենտուսը»։

Facebook Comments