«Բորուսիա Դորտմունդի» հարձակվող Էրլինգ Հոլլանդը կարող է տեղափոխվել «Ռեալ Մադրիդ», այս մասին հայտնում է «Marca»-ն։

Աղբյուրի տեղեկություններով՝ նորվեգացի ֆուտբոլիստն ակումբի հարձակման ուժեղացման առաջնային տարբերակն է։ Ընդ որում, մադրիդցիները մտադիր չեն ակտիվացնել 75 միլիոն եվրոյի չափով հրաժարագինը վճարելու տարբերակը, քանի որ չեն ցանկանում փչացնել հարաբերությունները գերմանական թիմի հետ:

Չնայած դրան՝ «Ռեալը» շարունակում է հետաքրքրել «ՊՍԺ»-ի հարձակվող Կիլիան Մբապպեի ծառայություններով ։ Նշվում է, որ իսպանացիները մտադիր չեն առաջիկայում բանակցություններ սկսել ֆրանսիացու տրանսֆերի շուրջ։ «Ռեալ Մադրիդի» ղեկավարությունը ցանկանում է տեսնել իր ֆուտբոլիստների՝ Վինիսիուս Ժունիորի, Ռոդրիգոյի և Էդեն Ազարի հնարավոր առաջընթացը:

Հիշեցնենք, որ Հոլլանդը «Բորուսիա» է տեղափոխվել «Զալցբուրգից» այս տարվա ձմռանը՝ 20 միլիոն եվրոյով: Ընթացիկ մրցաշրջանում նա բոլոր մրցաշարերում 5 հանդիպում է անցկացրել գերմանական ակումբի կազմում, խփել է 5 գոլ և կատարել 2 արդյունավետ փոխանցում:

Facebook Comments