«Ռոման» մտադիր է ձեռք բերել Միլիկին հաջորդ տրանսֆերային պատուհանի ընթացքում:

«Նապոլիի» և Լեհաստանի հավաքականի 26-ամյա հարձակվող Արկադիուշ Միլիկը մնում է «Ռոմայի» տրանսֆերային նպատակը:

«Corriere dello Sport» -ը տեղեկացնում է, որ
«Ռոմամ» մտադիր էր ձեռք բերել Միլիկին դեռ սեպտեմբերին, սակայն տրանսֆերը չի կայացել նեապոլիտանյան ակումբի նախագահի և խաղացողի միջև ծագած տարաձայնությունների պատճառով:

Հաղորդվում է, որ հռոմեացիները ֆուտբոլիստի հետ պայմանավորվածություն ունեն արդեն մրցաշրջանի ավարտից հետո տեղափոխվելու վերաբերյալ, Երբ Միլիկը կդառնա ազատ գործակալ: Այնուամենայնիվ, «Ռոման» կփորձի արագացնել հարձակվողի տրանսֆերի գնման գործընթացը և հունվարին առաջարկ կկատարի «Նապոլիին»:

Facebook Comments