«Բարսելոնայի» նորեկ Սերժինյո Դեստը խոսել է Լիոնել Մեսսիի մասին։

«Բարսելոնայում» հանդես է գալիս աշխարհի լավագույն ֆուտբոլիստը, դա Մեսսին է։ Ես կարող եմ շատ բաներ սովորել իմ խաղընկերներից։ Ես զգում եմ, որ գտվում եմ շատ ուժեղ ֆուտբոլիստների շրջապատում։ Իհարկե այս պայմաններում աճելը հեշտ է։

Ես միշտ երազել եմ այստեղ տեղափոխվելու համար։ Ես հնարավորություն ունեմ հանդես գալ մեծ ակումբում։ Ես պետք է օգտվեմ իմ շանսից»,- ասել է Դեստը։

Հիշեցնենք, որ 19-ամյա ամերիկացի ֆուտբոլիստը «Այաքսից» է տեղափոխվել «Բարսելոնա»՝ 21 մլն եվրոյի դիմաց։ Դեստը կատալոնական ակումբի հետ 5 տարվա պայմանագիր է կնքել։

Facebook Comments