Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսը հրապարակել է այն ֆուտբոլիստների ցանկը, ովքեր կմասնակցեն Ազգերի լիգայի շրջանակում կայանալիք Էստոնիայի հետ խաղին:

Որակազրկման պատճառով հանդիպումը բաց կթողնի Վարազդատ Հարոյանը: Վնասվածքից ապաքինվել և շարք է վերադարձել Գևորգ Ղազարյանը։

Ներկայացնում ենք ամբողջական հայտացուցակը։

Նշենք, որ Էստոնիա-Հայաստան հանդիպումը կկայանա այսօր՝ ժամը 22:45-ին։

Ազգերի լիգայի C խմբի մրցաշարային աղյուսակը 5-ական միավորով գլխավորում են Հյուսիսային Մակեդոնիայի և Վրաստանի հավաքականները, Հայաստանի հավաքականը վաստակել է 4 միավոր և 3-րդ հորիզոնականում է գտնվում, իսկ Էստոնիայի հավաքականը 1 միավորով եզրափակում է մրցաշարային աղյուսակը։

Facebook Comments