Քիչ առաջ ավարտվեց Ազգերի լիգայի C խմբի 2-րդ դիվիզիոնի հանդիպումները։ 4-րդ տուրի շրջանակում Հայաստանի հավաքականը հյուրընկալվեց Էստոնիայի հավաքականին և նորից չկարողացավ հաղթանակի հասնել։ Ինչպես նախորդ տուրում, այս անգամ ևս գրանցվեց ոչ ոքի՝ 1:1 հաշիվը։

Հայաստանի հավաքականը նորից կարողացավ արագ հաշիվը բացել։ Էդգար Բաբայանի փոխանցումից հետո գոլի հեղինակ դարձավ Կամո Հովհաննիսյանը։ Առաջին խաղակեսում անկյունայինի խաղարկման արդյունքում Էստոնիայի հավաքականը կարողացավ հավասարեցնել հանդիպման հաշիվը։ Այնուհետև եղան պահեր, բայց այլևս գոլերի ականատես չեղանք։

Նաև նշենք, որ զուգահեռաբար ընթացող Հյս․ Մակեդոնիա-Վրաստան հանդիպումը ևս ավարտվեց ոչ ոքի հաշվով։ Մակեդոնացիները 10 հոգով դիմադրեցին Վրաստանի հավաքականին և ավելին՝ խուսափեցին պարտությունից։

Այս հանդիպումից հետո Վրաստանի և Հյս․ Մակեդոնիայի հավաքականները 6-ական միավորով գլխավորում են մրցաշարային աղյուսակը, Հայաստանի հավաքականը 5 միավորով 3-րդ հորիզոնականում է գտնվում, իսկ Էստոնիայի հավաքականը 2 միավորով եզրափակում է մրցաշարային աղյուսակը։

Facebook Comments