Հայտնի են դարձել իտալիայի Ա Սերիայի 3-րդ տուրի՝ «Յուվենտուսի» դեմ խաղին չմասնակցելու համար «Նապոլիի» նկատմամբ կիրառվելիք պատժամիջոցները:

Ինչպես հաղորդում է լրագրող Ռոմեո Ագրեստին, «Նապոլին» կհաշվարկի 0:3 տեխնիկական պարտություն: Բացի այդ, նեապոլյան ակումբից կհեռացվի մեկ միավոր։

Հիշեցնենք, որ «Նապոլին» «Յուվենտուսի» հետ խաղին չի ներկայացել կորոնավիրուսով վարակվելու պատճառով: «Նապոլիի» ղեկավարությունը մերժվել է հանդիպման տեղափոխությունը։

2 տուրից հետո «Նապոլին» 5-րդ տեղում է Իտալիայի առաջնության մրցաշարային աղյուսակում։

Facebook Comments