«Չելսին» ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում ակտիվ աշխատանքներից հետո կարող է ձեռք բերել ևս մեկ աստղային ֆուտբոլիստի:

«Tuttomercatoweb»-ի փոխանցմամբ՝ լոնդոնյան ակումբում մտածում են «Յուվենտուսի» հարձակվող Պաուլո Դիբալայի տրանսֆերի մասին։ 26-ամյա հարձակվողը թուրինյան ակումբի հետ բանակցություններ է վարում պայմանագիրը մինչև 2025թ․-ի ամառը երկարաձգելու վերաբերյալ, և «Չելսին» հետևում է իրավիճակին:

Դիբալան «Յուվենտուսում» հանդես է գալիս 2015 թվականից, իսկ մինչ այդ պաշտպանել է «Պալերմոյի» գույները:

Facebook Comments