«Ռեալ Մադրիդի» և Բելգիայի հավաքականի դարպասապահ Տիբո Կուրտուան խոսել է թուրինի «Յուվենտուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի և կատալոնական «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսիի մրցակցության մասին։

«Ես կարծում եմ, որ նրանք երկուսն էլ այլ աշխարհից են։ Իմ կարծիքով, Կրիշտիանուն ատլետիզմի, ուժի, արագության միավորումն է։ Նա ունի գոլային հոտառություն, ճիշտ դիրք ընտրելու ունակություն։

Մեսսիին դա նույնպես վերաբերում է։ Նա մի քիչ ավելի տաղանդավոր է, կարողանում է անսպասելիորեն գործություններ կատարել`չորս պաշտպաններ շրջապատման մեջ:

Բայց նրանց չի կարելի համեմատել, և ես չեմ կարող ասել, թե նրանցից ո՞վ է ավելի լավ։ Հպարտ եմ, որ խաղացել եմ նրանց դեմ։ Իհարկե, նրանք երկուսն էլ ինձ գոլ էին խփում», – Կուրտուայի խոսքերը մեջբերում է «Cadena Ser»-ը։

Հիշեցնենք, որ Կուրտուան «Ռեալ» է տեղափոխվել 2018թ․-ի ամռանը Լոնդոնի «Չելսիից»: Ֆուտբոլիստի տրանսֆերի արժեքը կազմել է 35 միլիոն եվրո: Նախորդ մրցաշրջանում 28-ամյա դարպասապահը մասնակցել է Իսպանիայի առաջնության 34 հանդիպման, որոնցում բաց է թողել 20 գոլ: Բելգիացի դարպասապահի պայմանագիրն ակումբի հետ գործում է մինչև 2024 թվականի ամառը։

Facebook Comments