Մադրիդի «Ռեալի» պաշտպան Սերխիո Ռամոսը մտադիր է մնալ մադրիդյան ակումբում։ 34-ամյա իսպանացին մտադիր է ակումբի կնքել 2 տարվա պայմանագիր։

Ընդ որում, ինչպես տեղեկացնում է OK Diario-ն՝ «Ռեալն» իր ավագին առաջարկում է միայն մեկ տարվա պայմանագիր ։

Նշենք, որ Սերխիո ֆուտբոլիստի աշխատավարձը կազմում է մոտ 12 միլիոն եվրո։ Ռամոսը «Ռեալում» է հանդես գալիս 2005 թվականից։ Սերխիոն բոլոր մրցաշարերում անցկացրել է 654 հանդիպում՝ խփելով 98 գոլ։

«Ռեալի» կազմում նա դարձել է Չեմպիոնների լիգայի քառակի հաղթող, Իսպանիայի հնգակի չեմպիոն և երկրի գավաթի կրկնակի հաղթող:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ ֆրանսիական «ՊՍԺ»-ն և իտալական «Յուվենտուսը» պատրաստ են Ռամոսին առաջարկ անել արդեն հունվարին:

Facebook Comments