Լոնդոնի «Չելսիի» պաշտպան Անտոնիո Ռուդիգերը պատմել է, որ մերժել է մյուս ակումբներից ստացված երկու առաջարկները: 27-ամյա գերմանացու խոսքով՝ նա ցանկանում է հանդես գալ լոնդոնյան ակումբում։

«Տրանսֆերային պատուհանի փակումից երկու շաբաթ առաջ մի քանի տարբերակ ունեի։ Ես կարող էի վարձավճարով այլ ակումբում հանդես գայի, ավելի շատ խաղային պրակտիկա ստանալու համար: Քանի որ ժամանակի սղության, բանակցությունները չեն վերածվել ինչ-որ բանի և ես ինքս էլ մերժեցի երկու առաջարկ։ Պատրաստ չէր տեղափոխվել, քանի որ շատ էի բաց թողնում վնասվածքների պատճառով։

Բացի այդ, ինձ դուր է գալիս ապրել Լոնդոնում և խաղալ «Չելսիում»։ Մենք հանդես ենք գալիս շատ մրցաշարերում, շաբաթական երկու հանդիպում կունենանք, այդ պատճառով ես կշարունակեմ ցույց տալ իմ լավագույն որակները։ Ցանկանում եմ ապացուցել մարզիչին, որ արժանի եմ խաղալ», — հայտարարել է Ռուդիգերը։

Անտոնիո Ռուդիգերի գործող պայմանագիրն «Չելսիի» հետ ավարտվում է 2022 թվականին ։ Ընթացիկ մրցաշրջանում գերմանացին ոչ մի անգամ խաղադաշտ դուրս չի եկել`հայտացուցակում հայտնվելով միայն «Բրայթոնի» դեմ առաջին տուրի խաղին:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ Ռյուդիգերի ծառայություններով հետաքրքրված են՝ «Տոտենհեմը», «ՊՍԺ»-ն և «Միլանը»:

Facebook Comments