«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան հայտնել է, որ «Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Կևին Դե Բրույնեն չի մասնակցի Լոնդոնի «Արսենալի» հետ Անգլիայի Պրեմիեր լիգայի 5-րդ տուրի խաղին:

«Չեմ կարծում, որ նա դուրս է մնացել երկար ժամանակով։ Հույս ունեմ, որ Կևինը խաղադաշտ դուրս կգա հաջորդ հանդիպումներին։ Չեմ կարող հստակ ասել, թե որքան բաց կթողնի, ես դա չգիտեմ», – Գվարդիոլայի խոսքը մեջբերում է «Sky Sports»-ը։

Հիշեցնենք, որ ավելի վաղ դե Բրույնեն վնասվածքի պատճառով ժամանակից շուտ հեռացել էր Բելգիայի հավաքականի ճամբարից։ Կիսապաշտպանը բաց է թողել Ազգերի Լիգայի խմբային փուլի Իսլանդիայի հավաքականի հետ հանդիպումը (2:1):

Անգլիայի առաջնության 5-րդ տուրի «Մանչեսթեր Սիթի»-«Արսենալ» հանդիպումը տեղի կունենա այսօր՝ հոկտեմբերի 17-ին, «Էթիհադ» մարզադաշտում: Հանդիպման մեկնարկը՝ ժամը 20:30-ին:

Facebook Comments