«Մանչեսթեր Յունայթեդի» ֆուտբոլիստ Բրունո Ֆերնանդեշը կարող է կարիերան շարունակել Իսպանիայի առաջնությունում, այս մասին հայտնում է «The Sun»-ը։

Աղբյուրի համաձայն՝ ֆուտբոլիստի նկատմամբ հետաքրքրություն են ցուցաբերել՝ «Ռեալը» և «Բարսելոնան»։ Ավելի վաղ հաղորդվում էր, որ Բրունոն լարված հարաբերություններ ունի Օլե-Գունար Սուլշերի հետ։ «Ռեալը» և «Բարսելոնան» հետևում են ստեղծված իրավիճակին և պատրաստ են պայքարել Բրունո Ֆերնանդեշին ձեռք բերելու համար։

Հիշեցնենք, որ Բրունոն հունվարին էր տեղափոխվել «Մանչեսթեր Յունայթեդ»՝ «Սպորտինգից»։ Ներկայիս պայմանագիրը անգլիական ակումբի հետ գործում է մինչև 2025թ․-ը։

2019/20 մրցաշրջանում Բրունոն մասնակցել է 22 հանդիպման, խփել է 12 գոլ և կատարել է 8 գոլային փոխանցում։

«Transfermarkt» պորտալը ֆուտբոլիստին գնահատում է 70 մլն եվրո։
Facebook Comments