«Բարսելոնայի» դարպասապահ Մարկ-Անդրե Տեր Շտեգենը ամենայն հավանականությամբ բաց կթողնի «Ռեալ Մադրիդի» հետ հանդիպումը, այս մասին հայտնում է կատալոնական ակումբի գլխավոր մարզիչ Ռոնալդ Կումանը։

«Ես չեմ հավատում, որ Տեր Շտեգենը պատրաստ կլինի հաջորդ շաբաթ։ Տեր Շտեգենի վերադարձի հստակ ժամանակ չկա, մենք պետք է հետևենք նրա վերականգնմանը»,- Կումանի խոսքերն է մեջբերում «AS»-ը։

Հիշեցնենք, որ Տեր Շտեգենը ծնկի վնասվածք էր ստացել և շարունակում է վերականգնման աշխատանքները։

Էլ Կլասիկոն կկայանա հոկտեմբերի 24-ին և կմեկնարկի 18:00-ին։

«Բարսելոնան» 3 տուրից հետո վաստակել է 7 միավոր և զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 5-րդ հորիզոնականում։

Facebook Comments