Vbet Հայաստանի Պրեմիեր լիգան վերսկսվել է։ 8-րդ տուրում «Արարատ-Արմենիան» սեփական հարկի տակ ընդունեց «Շիրակին» և ջախջախիչ հաղթանակ տարավ։ Գործող չեմպիոնը ոչ մի շանս չտվեց գյումրեցիներին։ 7 գոլ ուղարկեցին մրցակցի դարպասը և ամրագրեցին իրենց հաղթանակը։

«Արարատ-Արմենիան» ողջ հանդիպման ընթացքում տիրել էր նախաձեռնությանը և շատ պահեր ունեցան, կարող էին ավելի շատ գոլեր խփել, բայց բավարարվեցին 7 գոլով։ Դավիդ Կամպանյայի տղաները շատ վստահ հանդիպում անցկացրեցին, իսկ «Շիրակը» անպաշտպան տեսք ուներ։ Նախկին չեմպիոնության հավակնորդ թիմից ոչինչ չի մնացել։ Ակումբում ստեղծված խառը իրադարձությունները, այդ փոփոխությունները ազդեցին ընդհանուր արդյունքի վրա։ «Շիրակը» այժմ պայքարում է իր տեղը Հայաստանի Պրեմիեր լիգայում պահպանելու համար։

Այս խաղում դուբլի հեղինակներ դարձան՝ Մաիլսոն Լիման, Յուսուֆ Օտուբանջոն և Լուիս Օգանան, մեկ անգամ էլ աչքի ընկավ Դավիդ Հումմանեսը։

Այսպիսով Հայաստանի գործող չեմպիոնը վաստակելով 5 միավոր մրցաշարային աղյուսակում բարձրացավ 7-րդ հորիզոնական, իսկ «Շիրակը» 1 միավորով եզրափակում է մրցաշարային աղյուսակը։

Facebook Comments