«Ինտերի» պաշտպան Աշրաֆ Հակիմին պատմել է Ա Սերիայի 4-րդ տուրում «Միլանի» հետ դերբիի մասին:

«Դերբիում հաղթելու համար մենք պետք է պայքարենք։ «Ինտերի» նման լեգենդար ակումբի մի մասը լինելը պատիվ է և իսկական արտոնություն։ Շատ մեծ խաղացողներ հանդես են եկել Սան Սիրոյում։ Ցանկանում եմ ապացուցել, որ ակումբն իզուր չհավատաց ինձ։ Ուրախ եմ նոր առաջնություն բացահայտելու համար։ Վստահ եմ, որ կդառնամ ավելի լավը և շատ բան կսովորեմ։

Խոսեցի Խավիեր Զանետիի հետ մինչև պայմանագիր կնքելը։ Նա իսկական լեգենդ է։ Հույս ունեմ, որ կկարողանամ կրկնել նրա ուղին», – Հակիմիի խոսքը մեջբերում է լրագրող Ջանլուկա Դի Մարցիոն։

«Ինտեր»-«Միլան» հանդիպումը տեղի կունենա այսօր` Սան Սիրոյում և կսկսվի 20:00-ին:

Facebook Comments