Այսօր Իտալիայում տոն էր։ Իրար հետ էին բախվում երկու Միլանյան թիմերը՝ «Ինտերը» և «Միլանը»։ Բավականին թեժ, դիտարժան և դրամատիկ դերբի ստացվեց։ Հարձակվողական երկու ֆուտբոլ դավանող թիմեր էին իրար հետ մրցում և ականատես եղանք հրաշալի դերբիի։ Դերբի, որտեղ հաղթեց «Միլանը»՝ Իբրահիմովիչի դուբլի շնորհիվ։

Շատ արագ «Միլանը» կարողացավ գոլ խփել։ Իբրահիմովիչը ընգավ տուգանային հրապարակում և նշանակվեց 11մ․ հարված։ Իբրահիմովիչը հարվածեց, բայց Հանդանովիչը ետ մղեց գնդակը, որը ընթացավ ուղիղ Իբրահիմովիչի մոտ, ով հաշիվը բացեց։ Կարճ ժամանակ անց Իբրահիմովիչը բավականին լավ փոխանցում ստանալով դարձավ դուբլի հեղինակ։ Առաջին խաղակեսում «Ինտերը» հաշիվը թրջեց գոլի հեղինակ դարձավ Ռոմելու Լուկակուն՝ հաշիվը դարձնելով 1:2: Հանդիպման ընթացքում երկու թիմերն էլ բազում պահեր ունեին, բայց այլևս գոլեր չգրանցվեց։ Դե իսկ վերջում մարզիչների էմոցիաներն արդեն տեղ տվեցին և երկուսն էլ պատժվեցին դեղին քարտերով։ Վերջնամասը բավականին դրամատիկ ստացվեց՝ կոշտ և կոպիտ պայքարով և դեղին քարտերով լեցուն հանդիպում, բայց հաղթողը մեկն էր՝ դա Ստեֆանո Պիոլիի «Միլանն» էր։

Այսպիսով «Միլանը» շարունակում է իր հաղթական շարքը և 100% անոց ցուցանիշտով վստահ գլխավորում է Ա Սերիայի մրցաշարային աղյուսակը։ «Ինտերը» կրելով շատ ծանր պարտություն գտնվում է 6-րդ հորիզոնականում։

Facebook Comments