«Ռեալ Մադրիդի» պաշտպան և ավագ Սերխիո Ռամոսը վնասվածք է ստացել «Կադիսի» դեմ Պրիմերայի 6-րդ տուրի խաղում (0:1), հաղորդում է «Marca»-ն:

Ռամոսն ուժեղ հարված է ստացել ձախ ծնկի շրջանում «Կադիսի» հարձակվողի հետ բախման ժամանակ։ Երկու ֆուտբոլիստներն էլ փոխարինվել են ընդմիջմանը։

Մեկ շաբաթ անց՝ հոկտեմբերի 24-ին, «Ռեալը» մրցելու է «Բարսելոնայի» հետ և Ռամոսը հնարավոր է բաց թողնի այդ հանդիպումը։

Իսպանական Պրիմերայի 6-րդ տուրում «Ռեալ Մադրիդը» ընդունեց «Կադիսին»: Հանդիպումը տեղի է ունեցել Մադրիդի «Ալֆրեդո Դի Ստեֆանո» մարզադաշտում և ավարտվել է հյուրերի հաղթանակով՝ 1:0: Հանդիպման 16-րդ րոպեին միակ գոլը խփեց «Կադիսի» հարձակվող Էնթոնի Լոսանոն։

Facebook Comments