«Լիվերպուլի» պաշտպան Վիրջիլ Վան Դեյկը կարող է բաց թողնել մրցաշրջանի մնացած հատվածը: Մերսիսայդցիների ֆուտբոլիստը «Էվերտոնի» դեմ խաղում (2:2) ստացել է առաջային խաչաձև կապանի պատռվածք, հաղորդում է«Daily Mail»-ը:

Հանդիպման 6-րդ րոպեին «Էվերտոնի» դարպասապահ Ջորդան Պիկֆորդը տուգանային հրապարակում հարվածել է Վիրջիլ Վան Դեյկին, ինչից հետո պաշտպանը հայտնվել է խոտածածկին: Վան Դեյկը փորձել է վերադառնալ խաղադաշտ, սակայն 11-րդ րոպեին փոխարինվել է, նրա փոխարեն դուրս է եկել Ջո Գոմեսը։

Հոկտեմբերի 17-ին տեղի ունեցավ Անգլիայի Պրեմիեր լիգայի 5-րդ տուրի «Էվերտոն»- «Լիվերպուլ» հանդիպումը, որն ավարտվեց 2:2 հաշվով: «Էվերտոնը» վաստակեց 13 միավոր և պահպանեց առաջատարի դիրքը Անգլիայի Պրեմիեր լիգայում: «Լիվերպուլը» 10 միավորով տեղափոխվեց երկրորդ տեղ։

Facebook Comments