«Ռեալ Մադրիդի» դարպասապահ Տիբո Կուրտուան գնահատել է իր թիմի խաղը «Կադիսի» հետ Իսպանիայի առաջնության խաղում (0:1):

«Մարզիչը ընդմիջմանը կատարել է չորս փոփոխություն, և երկրորդ խաղակեսում մենք ավելի լավ խաղացինք, բայց չկարողացանք գոլ խփել։ «Կադիսը» շատ կազմակերպված թիմ է, որը կարողանում է լավ պաշտպանվել։

Դժվար է գտնել այս պարտությունը բացատրությունը, մենք պետք է խոսենք միմյանց հետ։ Սա արդարացում գտնելու փորձ է, բայց հավաքականների հանդիպումների պատճառով ամբողջ կազմով մարզվել ենք միայն երեկ։ Մենք երեք չոր հանդիպում անցկացրեցինք, բայց երբ խաղը չի ստացվում, դա ազդում է թե պաշտպանության, թե հարձակման վրա։

Պարտությունը կօգնի մեզ արթնանալ, վերադառնալ աշխատանքի և գիտակցել, թե ինչն ենք սխալ արել։ Տանը պետք է հաղթել, բայց դրամատիզացնել պետք չէ։ Այժմ պետք է հաղթել «Շախտյորին» Չեմպիոնների լիգայում, որպեսզի վստահ լինենք «Բարսելոնայի» հետ խաղից առաջ», – Կուրտուայի խոսքը մեջբերում է «Marca»-ն։

Facebook Comments