Թուրինի «Յուվենտուսի» 42-ամյա իտալացի դարպասապահ Ջանլուիջջի Բուֆֆոնը, ով Իտալիայի առաջնության 4-րդ տուրի՝ «Կրոտոնեի» հետ հանդիպմանը մեկնարկային կազմում էր (1:1): Բուֆֆոնը մտել է Ա Սերիայի պատմության մեջ՝ ռեկորդ սահմանելով անցկացրած հանդիպումների քանակով, այս մասին հայտնում է «Opta»-ն։

Աղբյուրը նշում է, որ Ջանլուիջջի Բուֆֆոնը դարձել է Ա Սերիայի պատմության մեջ առաջին ֆուտբոլիստը, որին հաջողվել է հասնել 650 հանդիպման շեմը: Նշվում է, որ նրա 10 թիմակիցներից 7-ը, որոնք հանդես են եկել «Կրոտոնեի» դեմ խաղում, դեռ չէին ծնվել, երբ նա 1995թ.-ի նոյեմբերին նորամուտը նշեց Իտալիայի առաջնությունում:

Հիշեցնենք, որ Բուֆոնը «Յուվենտուսի» ֆուտբոլիստ էր դարձել 2001 թվականի հուլիսին՝ իտալական «Պարմայից» տեղափոխվելով 52,8 միլիոն եվրոյով: 17 տարի անց նա հեռացել էր իտալական ակումբից՝ ազատ գործակալի կարգավիճակով մեկնելով ֆրանսիական «Պարի Սեն-Ժերմեն», սակայն 2019թ.մրցաշրջանից հետո Բուֆֆոնը վերադարձավ Թուրին: Նա կարիերայի ընթացքում 917 հանդիպում է անցկացրել, որոնցում բաց է թողել 766 գոլ և 410 չոր հանդիպում է անցկացրել:

Facebook Comments