«Միլանի» հարձակվող Զլատան Իբրահիմովիչը մեկնաբանել է Ա Սերիայի 4-րդ տուրում «Ինտերի» նկատմամբ 2:1 հաշվով հաղթանակը:

Հիշեցնենք, որ երեկ 39-ամյա շվեդը դարձել է դուբլի հեղինակ, որն օգնել է իր թիմին հաղթել դերբիում: Խաղից առաջ Իբրահիմովիչն ապաքինվել էր կորոնավիրուսից։

«Միլանը» 4 տարի չէր հաղթում դերբիում, իսկ ես երկու շաբաթով մնացել էի տանը: Ես մասամբ կորցրել էի համի զգացողությունը, բայց թեստերը հանձնել եմ ամեն երեք օրը մեկ, և ոչ ոք չէր կարող ինձ թույլ չտալ խաղալ դերբիում:

Սկուդետտո՞ն, մենք մտածում ենք միայն յուրաքանչյուր հաջորդ խաղի մասին։ Երբ ես եկա այստեղ, նպատակը Եվրոպայի լիգայում հայտնվելն էր, և մենք դա արեցինք։ Կարծում եմ ՝ հնարավոր է, քանի որ, երբ դու հավատում ես, կարող ես հասնել ամեն ինչի։ Այնուամենայնիվ, դրա համար պետք է մեծ ճանապարհ անցնել», — խաղից հետո ասել է Իբրահիմովիչը։

«Միլանը» 4 հաղթանակ է տարել ընթացիկ առաջնության մեկնարկում և մրցաշարային աղյուսակի առաջատարն է՝ 4 միավոր առաջ անցնելով երկրորդ տեղում գտնվող «Յուվենտուսից»:

Facebook Comments