Vbet Հայաստանի Պրեմիեր լիգայի այսօրվա վերջին հանդիպումը տեղի ունեցավ Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում։ Իրար հետ մրցեցին հեղափոխված «Արարատը» և ամենահայաշատ թիմը՝ «Գանձասար-Կապանը»։

Հանդիպումը բավականին թեժ և դրամատիկ սցենար էր խոստացել հայ ֆուտբոլասերներին։ Երկար ժամանակ հաշիվը չէր բացվում մինչև 40-րդ րոպեին Մորի Կոնեն խորամանկելով Գրիգոր Մելիքսեթյանին հաշիվը բացեց։ Այնուհետև առաջին խաղակեսի ավարտին «Արարատ» վաստակեց 11մ․ հարվածի իրավունք, բայց Արտակ Էդիգարյանը չկարողացավ հստակ իրացնել։ Երկրորդ խաղակեսում թիմերն ունեցան պահեր, բայց երկու կողմերի բախտը չէր բերում։

Դե իսկ հանդիպման վերջնամասում երկու թիմերն իսկական ֆուտբոլային տոն պարգևեցին երկրպագուներին։ Նախ «Գանձասար-Կապանը» 11մ․ հարվածի իրավունք ստացավ, որը ի տարբերություն Արտակ Էդիգարյանի հստակ իրացրեց մեր հայ կիսապաշտպան Վբեյմար Անգոլոն՝ հավասարեցնելով հանդիպման հաշիվը։ Կարծես թե ամեն ինչ գնում էր նրան, որ թիմերը մեկական միավոր կվաստակեն և կբաժանվեն խաղաղությամբ, բայց հանդիպումը լռիվ այլ սցենար էր պատրաստել մեզ համար։ Հանդիպման վերջին վայրկյաններին «Արարատի» հերթական գրոհից հետո Գրիգոր Մելիքսեթյանը սխալվեց, որից հետո խառնաշփոթ առաջացավ «Գանձասար-Կապանի» տուգանային հրապարակում և Էդգար Մալաքյանը բոլորից լավ կողմնորոշվելով գնդակը ուղարկեց մրցակցի դարպասը։ Այսպիսով «Արարատը» անչափ էմոցիոնալ հաղթանակ պարգևեց իր թիմին։

Այս հաղթանակից հետո «Արարատը» 9 միավորով հավասարվեց «Վանին» և գլխավորում է մրցաշարային աղյուսակը, իսկ «Գանձասար-Կապանը» 4 միավորով 9-րդ հորիզոնականում է։

Նշենք, որ վաղը Հայաստանի Պրեմիեր լիգայի 8-րդ տուրի վերջին խաղում «Վանը» կմրցի «Ուրարտուի» հետ։

Facebook Comments