Իտալիայի Ա Սերիայի 4-րդ տուրում «Ռոման» սեփական խաղադաշտում հաղթեց «Բենևենտոյին»: Հանդիպումն ավարտվել է 5։2 հաշվով։

Հյուրերը առաջ անցան հաշվի մեջ արդեն 5-րդ րոպեին, երբ «Ռոմայի» դարպասը գրավեց Ջանլուկա Կապրարին։ Մինչև ընդմիջումը Պեդրոն ու Էդին Ջեկոն գոլեր խփեցին հռոմեացիների կազմում։

55-րդ րոպեին Ջանլուկա Լապադուլան հավասարեցրեց հանդիպման հաշիվը։ Երկրորդ խաղակեսի միջնամասում տանտերերը ստացան 11 մետրանոցի իրավունք, որը հստակ իրացրեց է Ժորդան Վերետուն: 9 րոպե անց Ջեկոն դուբլի հեղինակ դարձավ` մեծացնելով իր թիմի առավելությունը։ Վերջնական հաշիվը ձևակերպեց Կարլես Պերեսը։

Այս հանդիպումից հետո հռոմեացիները 7 միավորով 7-րդն են: «Բենեւենտոն» 6 միավորով նահանջել է 10-րդ տեղ:

Հաջորդ հանդիպումը «Ռոման» կանցկացնի հոկտեմբերի 22-ին «Յանգ Բոյզի» հետ արտագնա խաղում, որից հետո կհյուրընկալվի առաջնության առաջատար «Միլանին»:

Facebook Comments