«Բոկա Խունիորսը» դատի կտա «Բարսելոնային»։ Այդ որոշման պատճառը Սանտյագո Մինգոյի տրանսֆերն էր «Բարսելոնա»։ Արգենտինական ակումբը դժգոհ է մնացել այդ գործարքից և պատրաստ է դատի տալ «Բարսելոնային»։

«Մենք դատի կտանք «Բարսելոնային»՝ Մինգոյի տեղափոխության համար։ Այս տրանսֆերը խարդախություն է։ Մենք իրավունք ունենք, որից պետք է օգտվենք։ Մեր թիմը դեմ է նման գործարքներին»,- հայտարարել է արգենտինական ակումբի նախագահ Խորխե Ամեալը։

Նշենք, որ Մինգո հունվարին էր տեղափոխվել «Բարսելոնա»։ Այս պահին 18-ամյա արգենտինացի ֆուտբոլիստը «Բարսելոնայի» երկրորդ թիմում է հանդես գալիս։

Facebook Comments