«Միլանի» հարձակվող Զլատան Իբրահիմովիչը հույս ունի հաջորդ մրցաշրջանում ևս մնալ ակումբում:

«Corriere della Sera»-ի համաձայն՝ 39-ամյա շվեդի գործակալ Մինո Ռայոլան արդեն սկսել է բանակցություններ վարել իտալական ակումբի հետ նոր պայմանագրի շուրջ:

Սպասվում է, որ որոշումը կընդունվի գարնանից ոչ շուտ։

Իբրահիմովիչը «Միլան» է վերադարձել 2020 թվականի հունվարին, իսկ օգոստոսին երկարաձգել է պայմանագիրը մինչև ընթացիկ մրցաշրջանի ավարտը:

Իտալիայի ընթացիկ առաջնությունում Իբրահիմովիչը մասնակցել է 2 հանդիպման և դարձել 4 գոլի հեղինակ:

Facebook Comments