Vbet Հայաստանի Պրեմիեր լիգայի 8-րդ տուրի վերջին հանդիպումը կայացավ «Ուրարտու» մարզադաշտում։ Իրար հետ մրցեցին «Ուրարտուն» և «Վանը»։ Ալեքսանդր Գրիգորյանի թիմը բարձր կարգի հաշվին կարողացավ հաղթել Հայաստանի Պրեմիեր լիգայի նորեկ «Վանին»։

«Ուրարտուի» երկու գոլերն էլ հեղինակեց Ջոնել Դեսիրեն։

Այսպիսով «Ուրարտուն» վաստակելով 10 միավոր վստահ գլխավորում է Հայաստանի Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակը, իսկ «Վանը» երկրորդ անընդմեջ պարտությունը կրեց և 9 միավորով նահաջնեց 3-րդ հորիզոնական։

Facebook Comments