«Լիվերպուլի» դարպասապահ Ալիսոն Բեկերը շարունակում է վերականգնվել վնասվածքից և կարող է խաղադաշտ վերադառնալ մինչև հոկտեմբերի վերջ, հաղորդում է «Liverpool Echo»-ն:

Աղբյուրի տվյալներով՝ ֆուտբոլիստը մարզումներ է սկսել անհատական ծրագրով։ Բրազիլացին ուսի վնասվածք էր ստացել հոկտեմբերի 5-ին։ Սպասվում էր, որ նրա վերականգնման ժամկետը կկազմի մոտ վեց շաբաթ։ Դարպասապահը բաց կթողնի «Այաքսի» դեմ Չեմպիոնների լիգայի խմբային փուլի առաջին տուրի հանդիպումը (հոկտեմբերի 21):

Ալիսոնը «Լիվերպուլ» է տեղափոխվել 2018 թվականի ամռանը «Ռոմայից»: Տրանսֆերի արժեքը կազմել է 62,5 միլիոն եվրո: ընթացիկ մրցաշրջանում 28-ամյա դարպասապահը մասնակցել է Անգլիայի Պրեմիեր լիգայի երեք հանդիպման, որոնցում բաց է թողել չորս գոլ: Ֆուտբոլիստի պայմանագիրը ակումբի հետ գործում է մինչև 2024 թվականի ամառը։

Facebook Comments