«Լիվերպուլի» ղեկավարությունը սկսել է փնտրել նոր կենտրոնական պաշտպան, որը կարող էր փոխարինել հոլանդացի Վիրջիլ Վան Դեյկին, որը ծնկի լուրջ վնասվածք էր ստացել «Էվերտոնի» դեմ վերջերս կայացած խաղում (2:2):

«Calciomercato»-ի համաձայն՝ անգլիական ակումբի հետաքրքրությունների ոլորտում է Սենեգալի հավաքականի և «Նապոլիի» պաշտպան Կալիդու Կուլիբալին: Այդ ֆուտբոլիստին ցանկանում է ձեռք բերել նաև «Մանչեսթեր Սիթին»։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ իտալական ակումբը մտադիր է 29-ամյա ֆուտբոլիստի վաճառքից ստանալ մոտ 80 միլիոն եվրո:

Կուլիբալին «Նապոլիի» գույները պաշտպանում է 2014 թվականից։ Կողմերի միջև գործող պայմանագիրը նախատեսված է մինչև 2022/2023 մրցաշրջանի ավարտը։

Facebook Comments