Լիոնել Մեսսին շարունակում է հանդես գալ «Բարսելոնայում» այն բանից հետո, երբ ամռանը չկարողացավ հեռանալ թիմից։ Թիմի նոր գլխավոր մարզիչ Ռոնալդ Կումանը խոստովանել է, որ Լեոն առայժմ չի ցուցադրում իր առավելագույնը։

«Ես ոչ մի բողոք կամ կասկած չունեմ Մեսիի նվիրվածության վերաբերյալ։ Հենց հիմա նրա խաղը կարող էր ավելի լավը լինել։ Նա երջանիկ է «Բարսելոնայում», ցանկանում է խաղալ և լինել թիմի ավագը», — Կումանի խոսքը մեջբերում Է «BBC»-ն։

«Բարսելոնան» համարվում է Չեմպիոնների լիգայի G խմբի ֆավորիտը «Յուվենտուսի» հետ միասին, մինչդեռ Դինամոն և Ֆերենցվարոշը դիտարկվում են որպես Եվրոպայի լիգայի տեղի համար պայքարող թիմեր: Կումանը հույս ունի, որ թիմին կհաջողվի ավելի առաջ գնալ այս մրցաշրջանում։

«Բարսելոնայում» դու միշտ ցանկանում ես պայքարել տիտղոսների համար՝ լինի դա Իսպանիայի առաջնություն, թե Չեմպիոնների Լիգա։ Մենք այս մրցաշարի ֆավորիտների թվին չենք պատկանում, բայց կարող ենք հեռու գնալ»,- ավելացրել է Կումանը։

Չեմպիոնների լիգայում իր առաջին խաղը «Բարսելոնան» կանցկացնի արդեն այսօր՝ հոկտեմբերի 20-ին «Ֆերենցվարոշի» հետ։ Հանդիպումը կմեկնարկի 23:00-ին:

Facebook Comments