«Մանչեսթեր Յունայթեդը» պատրաստվում է ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում ձեռք բերել «Վեսթ Հեմի» կիսապաշտպան Դեկլան Ռայսին, տեղեկացնում է goal-ը։

20-ամյա խաղացողը դեռ երկու տարի առաջ է ամրապնդվել լոնդոնյան թիմի մեկնարկային կազմում, ինչից հետո իր կողմն է գրավել «Ման․ Յունայթեդի» գլխավոր մարզիչ Օլե Գունար Սուլշերի ուշադրությունը։

Մանչեսթերյան ակումբը ամռանը բաց թողեց Անդեր Էրրերային, որը ազատ գործակալի կարգավիճակով միացավ ՊՍԺ-ին, որից հետո դեռևս չի հաջողվել լրացնել նրա բացը և ձեռք բերել նոր հենակետային կիսապաշտպանի։

Facebook Comments